Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի Պետական անվտանգության ծառայության պետի հետ
Դեսպան Սադոյանի հանդիպումը Վրաստանի Պետական անվտանգության ծառայության պետի հետ
Այսօր՝ փետրվարի 9-ին, Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի Պետական անվտանգության ծառայության պետ Վախթանգ Գոմելաուրիի հետ։
Հանդիպմանը կողմերը քննարկեցին անվտանգության ոլորտում հայ-վրացական համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև անդրադարձան հետագա գործակցության ծրագրերին։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանում առկա իրավիճակի շուրջ։