2127 դիտում
16:41 08-01-2021
Իրանը Պարսից ծոցում նոր հրթիռային կայան է ստեղծել
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» էլիտար ռազմական ստորաբաժանումն այսօր՝ հունվարի 8-ին, հայտարարել է Պարսից ծոցում նոր հրթիռային կայանի բացման մասին: Ըստ «Ղոդս»-ի հրամանատար, բրիգադային գեներալ Հոսեյն Սալամիի՝ կայանը զինված է «հարյուրավոր կիլոմետրեր» հեռահարությամբ ու բարձր ճշգրտությամբ հրթիռներով, հայտնում է [url=https://eadaily.com/ru/news/2021/01/08/iran-sozdal-novuyu-raketnuyu-bazu-v-persidskom-zalive?fbclid=IwAR0_REFA8s4Tqttfmi6p3Gqavc22_Yo9WiRT76iT0XX28mNlWOAlzHOijag]eadaily.com[/url] լրատվական գործակալությունը` հղում տալով Իրանի պետական հեռարձակող IRIB լրատվականին:
Հոսեյն Սալամիի խոսքով՝ նոր կայանը դառնալու է հրթիռների արձակման օղակներից մեկը, որոնք շահագործվում են «Ղոդս»-ի ռազմածովային ուժերի կողմից:
Նոր հենակետի ստեղծման պաշտոնական հայտարարությունն արվել է Իրաքում ամերիկյան զորքերի տեղակայման երկու ռազմական կայանքների հրթիռակոծումից մեկ տարի անց: Ռազմակայանները հրթիռակոծվել էին 2020 թվականի հունվարի 8-ին`ի պատասխան «Ղոդս»-ի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի սպանության, որը տեղի էր ունեցել նույն թվականի հունվարի 3-ին Բաղդադի միջազգային օդանավակայանում ԱՄՆ ՌՕՈՒ անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով:
Ավելի վաղ գեներալ Սալամին հայտնել էր Պարսից ծոցում Իրանի դեմ հնարավոր գործողությունների ռիսկի մասին:
Անցյալ օգոստոսին Իրանը ներկայացրել էր հրթիռային զինանոցի նոր հարվածային համակարգերը, որոնք անվանակոչվել են 2020 թվականի հունվարի 3-ին ԱՄՆ-ի ավիահարվածի հետևանքով զոհված հրամանատարների անուններով: Արարողությանը ներկայացվել էին «Նահատակ Հաջ Ղասեմ» բալիստիկ հրթիռը և «Նահատակ Աբու Մահդի» թևավոր հրթիռը (շիական ժողովրդական ուժերի հրամանատարի տեղակալ Հաշդ ալ-Շաաբի` Աբու Մահդի ալ-Մուհանդիսի անունով, ով զոհվել է գեներալ Սոլեյմանիի հետ): Ըստ իրանական կողմի՝ գեներալ Սոլեյմանիի անունով բալիստիկ հրթիռի հեռահարությունը 1400 կիլոմետր է, իսկ «Նահատակ Աբու Մահդի» թևավոր հրթիռի հեռահարությունը՝ 1000 կիլոմետր: Ինչպես հայտնի է, այս կերպ Իրանը բարելավել է 700 կիլոմետր հեռահարությամբ իր նախկին «Զոլֆագար» բալիստիկ հրթիռի մակարդակը՝ կրկնապատկելով հեռահարությունը:
Ինչպես նշում է լրատվական գործակալությունը Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Սայիդ Ալի Խամենեին 2020 թվականի հունվարի 3-ին հրամայել էր «կոշտ պատասխան տալ» գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվանը:
Իր հերթին, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն սպառնացել էր 52 թիրախ հարվածել Իրանում, եթե նրա ղեկավարությունը որոշի ռազմական պատասխան տա իրանական ուժերի հրամանատարի սպանության համար: Հունվարի 8-ի գիշերը Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իրաքյան երկու ռազմակայանների, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը:
Նմանատիպ նյութեր
8241 դիտում
22:33 18-06-2017
Իրանը և Չինաստանը զորավարժություններ են անցկացնում Պարսից ծոցում
8586 դիտում
22:59 28-07-2020
Իրանը զորավարժություններ է սկսել Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցի արևմտյան մասում
4171 դիտում
19:21 04-01-2021
Իրանը հարավկորեական լցանավ է բռնագրավել Պարսից ծոցում՝ Բանդար Աբբաս նավահանգստային քաղաքի ափերի մոտ
Այս բաժնից
712 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
808 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ
622 դիտում
12:42 22-12-2024
Թուրքիայի Մուղլա նահանգում շտապօգնության ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին. 4 մարդ է զոհվել