211652_close_icon
views-count55509 դիտում article-date 11:35 08-01-2021

Ավտովթար Երևանում․ Իսակովի պողոտայում բախվել են Nissan-ը, BMW-ն, Opel-ը. վերջինս կողաշրջվել է. ժամանել է դասակի հրամանատարը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հունվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։45-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են 27-ամյա Սյուզաննա Պ․-ի վարած Nissan Murano մակնիշի, 24-ամյա Ռադիոն Մ.-ի վարած Opel Astra մակնիշի և 28-ամյա Սարգիս Ս․-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ը կողաշրջվել է։ Վթարի մասին Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակ, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ դասակի հրամանատար Արտյոմ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նույն դասակի ծառայողի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր