211652_close_icon
views-count2308 դիտում article-date 21:26 07-01-2021

«Ռոմայի» տնօրենը վթարի է ենթարկվել և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

Իտալիայի հավաքականի նախկին դարպասապահ, 2012թ. Եվրոպայի փոխչեմպիոն Մորգան Դե Սանկտիսը ավտովթարից հետո գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: 43-ամյա Դե Սանկտիսը երեկ կեսգիշերին իր մեքենայով մի քանի պտույտ շրջվել է: Բուժհետազոտությունը նրա մոտ հայտնաբերել է կողերի և մեջքի կոտրվածքներ, գլխի վնասվածք: Նրան վիրահատել են, բժիշկները հեռացրել են նրա փայծախը: Ներկա պահին նրա առողջությանը վտանգ չի սպառնում, նա գիտակցության է եկել: Դե Սանկտիսը հանդես է եկել «Պեսկարայում», «Յուվենտուսում», «Նապոլիում», «Ռոմայում», իսպանական «Սևիլյայում», թուրքական «Գալաթասարայում», ֆրանսիական «Մոնակոյում»: «Յուվենթուսի» կազմում դարձել է Իտալիայի չեմպիոն, «Նապոլիի» կազմում՝ Գավաթակիր, եղել է Ֆրանսիայի չեմպիոն: Ներկա պահին Դե Սանկտիսը «Ռոմայի» տնօրենն է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր