211652_close_icon
views-count52012 դիտում article-date 17:30 06-01-2021

Ավտովթար Գավառում. բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու NIva-ն. վիրավորներից մեկը շտապօգնության բժիշկն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր ՝ հունվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Գավառ քաղաքի Ազատության փողոցում բախվել են Լանջաղբյուր գյուղի բնակիչ, 23-ամյա Արմեն Ամիրյանի վարած ВАЗ 2121 մակնիշի և Գանձակ գյուղի բնակիչ, 44-ամյա Հայկ Ասատրյանի վարած ГАЗ 32214 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Ասատրյանի ուղևոր, Զոլաքար գյուղի բնակիչ, 27-ամյա Գնել Սարգսյանն ու վարորդներից Ա. Ամիրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կարեն Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություներով՝ ГАЗ 32214-ը պատկանում է Գավառի բժշկական կենտրոնին, վարորդն էլ աշխատում է նշված կենտրոնում, իսկ վիրավորներից Գ. Սարգսյանը՝ նշված բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներից է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր