Արտակարգ դրությունը 6 ամսով երկարաձգելու համար առողջապահության նախարարությունը նախագիծ է ուղարկել կառավարություն
Հունվարի 11-ին Հայաստանում լրանում է Արտակարգ դրության համար սահմանված ժամկետը:
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից [url=https://armdaily.am/?p=122091&l=am%2F&fbclid=IwAR0qGDrR9ghQe8GOuSV7T6cYAPyc7VLSx3FDdTmzhsTG_Botedl9wgcEhxo]ArmDaily.am[/url]-ը հետաքրքրվեց, թե արդյոք որոշում կա` կարանտինը չեղարկվելու է, թե երկարաձգվելու. «Տեղյակ չեմ, այդ հարցով դիմեք Առողջապահության նախարարությանը»:
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը [url=https://armdaily.am/?p=122091&l=am%2F&fbclid=IwAR0qGDrR9ghQe8GOuSV7T6cYAPyc7VLSx3FDdTmzhsTG_Botedl9wgcEhxo]ArmDaily.am[/url]-ի հետ զրույցում հայտնեց. «Համաճարակային իրավիճակով պայմանավորված Հայաստանում արտակարգ դրությունը 6 ամսով կրկին երկարաձգելու համար առողջապահության նախարարությունը նախագիծ է ուղարկել կառավարություն»:


