19249 դիտում
22:54 03-01-2021
Երևանում վթարի է ենթարկվել «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի 22-ամյա ֆուտբոլիստը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հունվարի 1-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:00-ի սահմաններում Անդրանիկի և Տիչինայի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 28-ամյա Վովա Հարությունյանի վարած Mercedes մակնիշի և 22-ամյա Աբրահամ Պորտուգալյանի վարած Mazda մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա.Պորտուգալյանի ուղևոր Երևանի բնակիչ, 23-ամյա Դավիթ Մուրոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ;
Փաստի առթիվ Հ. Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Պորտուգալյանը «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+