Ավտովթար Արմավիրի մարզում. 33-ամյա վարորդը BMW-ով հայտնվել է ջրատարի մեջ. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի  ավագ հետաքննիչ  Նարեկ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի  30-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 22:40-ի սահմաններում Սարդարապատ գյուղի բնակիչ, 33-ամյա Մհեր Մադաթյանը իր վարած BMW մակնիշի  98 MX 777 համարանիշի ավտոմեքենայով Արևիկ-Մրգաշատ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մ. Մադաթյանն ու նրա ուղևոր, համագյուղացի, 26-ամյա Միսակ Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն:
 Դեպքի վար են ժամանել ՃՈ 2-րդ  սպայական գումարտակի 1-ին վաշտի  1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար  Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:
[b]Ֆոտոլրագրողը հայտնում է, որ  ճանապարհը եղել  է անցանելի: Ճանապարհը  սպասարկող ճանշինականները կատարել են ճանապարհի մշակման աշխատանքներ,  ինչի շնորհիվ  ձյան շերտ  և մերկասառույց չի եղել:[/b]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի
                                            
                    
                                            
                        
            

