Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 29–ամյա վարորդը BMW-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        Երեկ՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար  է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում  29-ամյա Երվանդ Բ.-ն իր վարած BMW մակնիշի  36 GP 119 համարանիշի ավտոմեքենայով  Նորապատ-Հայկավան ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Երվանդ Բ.-ն, նրա ուղևոր, 20-ամյա Լյուդվիգ Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիր բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասայկի ծառայողները՝ վաշտի հրամամնատար Վահան Էվինյանի,  դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ: 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան,  սահմանազատել տարածքը:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման  կենտրոնի պատասխանատու հերթապահ  Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր է ժամանել նաև Արմավիրի մարզի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

