211652_close_icon
views-count42351 դիտում article-date 22:35 31-07-2023

Ավտովթար Արարատի մարզում. 62-ամյա վարորդը Opel Astra-ով հայտնվել է դաշտում՝ կոտրելով բետոնե ջրատարի մի քանի մետր հատված. կան վիրավորներ. ժամանել Է մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 62-ամյա Հրաչյա Ա.-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 29 կմ հատվածում դուրս է եկել ճանապահի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում՝ կոտրելով բետոնե ջրատարի մի քանի մետր հատված:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ, Երևանի բնակիչներ 23-ամյա Արփինե Ս.-ն և 42-ամյա Շողիկ Լ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ ժամը 21: 20-ի սահմաններում նույն բժշկական կենտրոն է դիմել նաև վարորդ Հրաչյա Ա.-ն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ:  

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու Ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Գոռ Մանուկյանը:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր