Այս տարի մաղթանքս ուզում եմ սկսել խոսքերով, որոնք ասաց ընդամենը հինգ տարեկան որդիս. Տիգրան Ուրիխանյան
Այս տարի մաղթանքս ուզում եմ սկսել խոսքերով, որոնք ասաց ընդամենը հինգ տարեկան որդիս՝ Լևոնը.
"Թող բոլոր լավ մարդիկ առողջ լինեն, իսկ վատ մարդիկ դառնան լավը"։
2021-ին և ընդմիշտ պետք է վառ պահենք հանուն Հայրենիքի ու մեր կյանքերի պաշտպանության զոհվածների հիշատակը։
Եվ պետք է անենք դա ամեն օր՝ նախ և առաջ ոտքի հանելով ու ամրացնելով երկիրս։
Առողջ եղե՜ք, կամեցող ու միասնական եղե՜ք։
Աստծո կամոք հաղթահարենք դժվարությունները։