211652_close_icon
views-count6083 դիտում article-date 21:29 27-01-2019

Արայիկ Հարությունյան. Քիչ առաջ այցելեցի Մանսուրյանին, ու ամենակարևոր մաղթանքս այն էր, որ լինի առողջ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր հայ երաժշտարվեստի անգերազանցելի վարպետներից մեկի` Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է: Սիրելի՛ մաեստրո, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-ամյակի առթիվ։ Մենք մեծացել ենք Ձեր երաժշտության հնչյունների ներքո՝ «Գիշերային երաժշտություն», «Մայրամուտի երգեր», «Մեր մանկության տանգոն», «Կտոր մը երկինք», «Հին օրերի երգը» և շատ ուրիշներ․․․ Անհնար է պատկերացնել մեր սիրելի ֆիլմերն առանց մանսուրյանական մեղեդիների, որոնք կրկնապատկում էին ֆիլմի գեղարվեստական արժեքն ու բոլորիս ստիպում ուրախանալ կամ արտասվել այդ ֆիլմերի հերոսների հետ։ Ձեր ստեղծագործությունները, հաճախ մեզ օգնելով ճանապարհորդել ժամանակի մեջ, դուրս են ժամանակային և աշխարհագրական սահմաններից։ Դրանք հնչել են և դեռ երկար տարիներ հնչելու են աշխարհի ամենատարբեր համերգասրահներում և բեմերում, բազմաթիվ տների ու երաժշտական դպրոցների պատուհաններից՝ գալիք սերունդներին փոխանցելով ժամանակակից երաժշտարվեստի և ժողովրդական ավանդույթների այդ հետաքրքիր միահյուսությունը, որն այդքան վարպետորեն արտահայտված է Ձեր ստեղծագործություններում։ Սրտանց շնորհավորելով Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ՝ ցանկանում եմ քաջառողջություն և ստեղծագործական նորանոր նվաճումներ, որոնք վստահ եմ դեռ երկար ժամանակ մեզ հպարտանալու առիթներ են նվիրելու։ Մենք Ձեր խորհուրդների կարիքը շատ ունենք: Հ.Գ. Քիչ առաջ այցելեցի Մանսուրյանին, ու ամենակարևոր մաղթանքս այն էր, որ լինի առողջ»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր