211652_close_icon
views-count2308 դիտում article-date 15:00 01-01-2021

Ամանորի գիշերը ծնվել է Արցախում զոհված Արթուր Հովհաննիսյանի որդին

Ամանորի գիշերը ծնվել է Արցախում զոհված Արթուր Հովհաննիսյանի որդին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը: «Առավոտյան զանգ ստացա, որ էլի պիտի խառներ ուրախությունն ու հոգու ցավը ....... Գորիսում այս տարվա առաջին ծնունդը հերոս Արթուր Հովհաննիսյանի որդին է։ Արթուրի մարմինը դեկտեմբերի 30-ին էին հողին հանձնել։ Պատերազմի օրերին Արթուրը կնոջն ասել էր, եթե չգամ, տղայիս իմ անունով կկոչես։ Փոքրիկ Արթուրն այս գիշեր լույս աշխարհ է եկել՝ մայրիկի լարված վիճակից մի փոքր առողջական խնդիրներով, կտեղափոխեն Երևան։ Նորածին փոքրիկի տատիկն էր զանգել` հուզմունքն ու ուրախությունը կիսելու։ Փոքրիկ հրաշքին ու մայրիկին առողջություն, ուժ ու համբերություն։ Մնացած հարցերը կփորձենք կարգավորել»,- գրել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Առավոտյան զանգ ստացա, որ էլի պիտի խառներ ուրախությունն ու հոգու ցավը ....... Գորիսում այս տարվա առաջին ծնունդը հերոս...

Posted by Irina Yolyan on 2020 թ. դեկտեմբերի 31, հինգշաբթի

Նմանատիպ նյութեր