211652_close_icon
views-count2011 դիտում article-date 17:50 29-12-2015

Ամանորի գիշերը` դեկտեմբերի 31-ին, ՀՀ ՊՆ-ն կազմակերպում է զոհված ազատամարտիկների ծնողների այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն

ՀՀ պաշտպանության նախարարությունը Ամանորի գիշերը` դեկտեմբերի 31-ին, կազմակերպում է զոհված ազատամարտիկների ծնողների և հարազատների այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Ավտոբուսները կմեկնեն հետևյալ երթուղիներով. Երթուղի 1-ին` Լամպերի գործարան - Մետրո «Բարեկամություն» - «Այրարատ» կ/թ-«Սասունցի Դավիթ» կայարան - «Հայրենիք» Կ/թ - «Եռաբլուր» զինվորական պանթեոն- Լամպերի գործարան: Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20.00-ին Լամպերի գործարանի մոտից: Երթուղի 2-րդ` Նորքի զանգված (Ռադիոտեխնիկայի խանութ) - Ավան - Առինջ - «Հաղթանակ» զբոսայգի- Օպերա - Մաշտոցի պողոտա – Կիլիկիա ավտոկայան - «Եռաբլուր» զինվորական պանթեոն- Նորքի զանգված (Ռադիոտեխնիկայի խանութ) Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20.00–ին Նորքի զանգված (Ռադիոտեխնիկայի խանութ)-ի մոտից: Երթուղի 3-րդ` Դավթաշենի շուկա - Հանրապետական հիվանդանոց - 15 թաղամաս - Մալաթիա-«Եռաբլուր» զինվորական պանթեոն- Դավթաշենի շուկա: Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20.00–ին Դավթաշենի շուկայի մոտից:

Նմանատիպ նյութեր