211652_close_icon
views-count7528 դիտում article-date 13:33 31-12-2020

Խաղաղություն եմ ցանկանում մեր երկրին, հաջողություններ՝ բոլորին, իսկ Ոստիկանության աշխատակիցներին՝ անփորձանք և արժանապատիվ ծառայություն․ Վահե Ղազարյանի ամանորյա ուղերձը

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանն ուղերձ է հղել, որում ասվում է․ «Հարգելի՜ գործընկերներ ՀՀ ոստիկանության կոլեգիայի անունից եւ անձամբ շնորհավորում եմ ողջ անձնակազմին, վետերաններին, ոստիկանների ընտանիքներին՝ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ Մաղթում եմ, որ գալիք տարում մեր ծառայությունը լինի առավել պատասխանատու եւ պրոֆեսիոնալ, հասարակական կարգի պահպանման մեր հանձնառությունն իրականացնենք լիարժեք եւ արդարացնենք ոստիկանության հանդեպ հանրային վստահությունը։ 2020 թվականը ծանր տարի էր․ թանկ կորուստներ բերեց երկրին ու քաղաքացիներին։ Ծանր կորուստներ կրեց նաեւ ոստիկանությունը։ Մեր տասնյակ ծառայակիցներ զոհվեցին հայրենիքի պաշտպանության դիրքերում։ Հավե՜րժ փառք մեր զոհված ընկերներին։ Նոր տարում խաղաղություն եմ ցանկանում մեր երկրին, հաջողություններ՝ բոլորին, իսկ ոստիկանության աշխատակիցներին՝ անփորձանք եւ արժանապատիվ ծառայություն։ Երջանիկ եղեք»։

Նմանատիպ նյութեր