1946 դիտում
16:59 30-12-2020
Իրանն ավարտել է ուկրաինական ինքնաթիռի կործանման հետաքննությունը
Իրանի մայրաքաղաքի մերձակայքում խոցված ուկրաինական ինքնաթիռիկործանման հետաքննությունն ավարտվել է, հայտարարել է Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամին, փոխանցում է [color=#EF2929]ria.ru[/color]-ն:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ավելի վաղ հայտնել էր, որ Կիեւը դեռ տեխնիկական հաշվետվություն չի ստացել Թեհրանից Իրանում ուկրաինական Boeing-ի կործանման վերաբերյալ: Նրա խոսքով` Կիեւը դատավարության փուլ կանցնի միայն այն ժամանակ, երբ գիտակցի, որ Իրանի հետ այս հարցը կարգավորելու բոլոր հնարավորությունները սպառվել են:
Հունվարի 8-ին վաղ առավոտյան Թեհրանի օդանավակայանից թռիչքից անմիջապես հետո վթարի էր ենթարկվել Ուկրաինայի միջազգային ավիաուղիների Boeing 737-800 ինքնաթիռը, որը թռնում էր Կիեւ: Զոհվել էր 176 մարդ` Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի եւ Աֆղանստանի քաղաքացիներ: Հունվարի 11-ին իրանցի զինվորականները հայտնել էին, որ ուկրաինական «Բոինգը» պատահաբար էր խոցվել, պատճառը մարդկային գործոնն էր. ինքնաթիռը թռել էր իրանական ռազմական օբյեկտի մոտակայքում եւ որպես «թշնամու թիրախ» էր ընկալվել, ավելի կոնկրետ` թեւավոր հրթիռ: Ընդ որում, Իրանը նշել էր, որ հարձակման էր սպասում ԱՄՆ-ից, ինչի կապակցությամբ երկրի ՀՕՊ համակարգերը մարտական լրիվ պատրաստվածության են բերվել:
Նմանատիպ նյութեր
4447 դիտում
16:34 15-01-2020
Ռոհանին ներողություն Է խնդրել, որ Իրանն անմիջապես չի խոստովանել ուկրաինական ինքնաթիռի խոցումը
4180 դիտում
18:07 17-01-2020
Ուկրաինական ինքնաթիռի կործանման հարցում անհասկանալի պահեր կան. Իրանի հոգեւոր առաջնորդ
17698 դիտում
12:53 04-05-2014
Երևան-Սոչի ինքնաթիռի կործանման վարկածները. Սուր անկյուն. Հատուկ դեպքեր
Այս բաժնից
592 դիտում
12:42 22-12-2024
Թուրքիայի Մուղլա նահանգում շտապօգնության ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին. 4 մարդ է զոհվել
1033 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին