15401 դիտում
10:55 29-12-2020
Ձեր մի քանի տասնյակ ընկերներ դարձան հենց այդ ստի և բարբարոսության զոհը։ Հարգեք ձեր ընկերների հիշատակը.Արսեն Արշակյան
Վերջին անգամ եմ դիմում Ոստիկանության աշխատակից իմ գործընկերներին։
Տղերք, մի քանի անգամ դիմել եմ ձեզ , սա ձեր իմացած կամ տեսած հանրահավաքները չէ, սա մեր Հայրենիքի լինել թե չլինելու հարցն է։
Հայաստանը կանգնած է մեծ վտանգի առջև։
Ձեզանից շատ բան է կախված, միացեք ժողովրդին , մի կատարեք անօրինական հրամաններ։
Պաշտոնը, աշխատավարձը և կոչումը չեն կարող Հայրենիքից առավել լինել։
Ընդդիմության մեջ կան մարդիկ, ովքեր ունենալով և՛ բարձր պաշտոն, և՛ բարձր կոչում, և՛ բարձր հեղինակություն , հրաժարվեցին այդ ամենից, հանուն երկրի անվտանգության ։
Հարգելի գործընկերներ, մեր Հայաստանը վտանգված է, մեր Հայրենիքը վտանգված է, սթափվեք և կատարեք ձեր քայլը՝ կանգնեք այս պայքարի կողքին։
Ձեր մի քանի տասնյակ ընկերներ դարձան հենց այդ ստի և բարբարոսության զոհը։ Հարգեք ձեր ընկերների հիշատակը։
Շատ հարցեր դեռ պետք է ստանան իրենց պատասխանները։
Բայց քանի դեռ այս իշխանությունը իր տեղում է, անհայտ է մնալու մեր Ոստիկանների և շատ այլ տղաների զոհվելու պատճառները։
Տղերք, հուսով եմ մեջներդ կարթնանա այն, ինչի համար ձեզ լույս աշխարհ են բերել ձեր ծնողները։ Մի կախեք ձեր երեխաների գլուխները։
Նրանք դեռ առերեսվելու են զոհված տղաների երեխաների հետ։
Աստված պահապան Ձեզ, ձեր ընտանիքներին և մեր Հայրենիքին։