211652_close_icon
views-count1728 դիտում article-date 18:00 25-12-2020

Կարգելվեն որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևան. ՇՄ նախարարությունը սահմանում է ուժեղացված հսկողություն

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում 2020 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի հունվարի 20-ը հսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նախարարությունը հայտնում է, որ սիգի ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով արգելվել է որևէ լողամիջոցի մուտքը Սևանա լիճ և ուժեղացված հսկողություն է սահմանվել Հայաստանի ողջ տարածքում։ Իրականացվող գործողությունների շրջանակներում 2020 թվականի դեկտեմբերի 22-ին շրջակա միջավայրի նախարարության, պետական եկամուտների կոմիտեի, Գեղարքունիքի մարզպետարանի, ոստիկանության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի միջև հաստատվել է Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում (2020 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի հունվարի 20-ը ներառյալ) իրականացվող համատեղ միջոցառումների և փոխգործակցության ծրագիր։ 2020 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի հունվարի 20-ը ներառյալ իրականացվելու է խիստ հսկողության Սևանը գոտևորող բոլոր անտառային ճանապարհներում, որտեղ տեղակայվել են հսկիչ կետեր։ Սահմանվելու է շուրջօրյա հերթափոխություն՝ մշտական կապ պահելով իրավապահ մարմինների հետ։ Արգելվելու է բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ։ Միջոցառումների շրջանակներում կազմակերպվում են Սևանա լճի «Սիգ» ձկնատեսակի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր Երևանի և մարզերի շուկաներում։ Ստուգայցեր կիրականացվեն նաև Սևանա լճի վրա և «Սևան» ազգային պարկի այլ տարածքներում։ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն համապատասխան գրություններով դիմել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ խնդրելով աջակցել մարզպետարանների և համայնքապետարանների, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական շրջանների միջոցով կազմակերպել համատեղ ստուգայցեր՝ սիգի փողոցային առևտուրը վերահսկելու նպատակով։

Նմանատիպ նյութեր