1822 դիտում
18:03 19-03-2016
Սահմանված կարգով ոչնչացվել է առգրավված ձկնորսական ցանցերի և լողամիջոցների հերթական խմբաքանակը
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հրամանով ձևավորված աշխատանքային խմբի հերթական գործողությունների արդյունքում այսօր սահմանված կարգով իրականացվել է փետրվարի 1-ից մինչ օրս «Սևանա» ազգային պարկի աշխատակիցների կողմից լճում և ափամերձ տարածքներում հայտնաբերված ապօրինի որսագործիքների և լողամիջոցների հաշվառման և ոչնչացման աշխատանք: Մասնավորապես ոչնչացվել են՝ 150 ձկնորսական ցանց, 127 խեցգետնաորսիչ, 2 ռետինե և 1 թիթեղյա լողամիջոց: Նույն ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից առգրավված 542 հատ սիգ տեսակի ձուկը սահմանված կարգով հանձնվել է մանկատներին, ծերանոցներին և տուն-ինտերնատներին:
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, անդրադառնալով իրականացվող ամենամսյա միջոցառումների արդյունքներին, նշել է, որ ապօրինի որսի կանխարգելմանը և բացառմանն ուղղված աշխատանքները շարունակվում են:
Նմանատիպ նյութեր
1302 դիտում
15:42 24-11-2014
Հայտնաբերված և առգրավված 17կգ «Սիգ» տեսակի ձուկը սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին
1506 դիտում
15:54 03-06-2022
Առգրավվել է 10.4 կգ ձուկ, ձկնորսական ցանցերը ոչնչացվել են. ԲԸՏՄ
1782 դիտում
18:00 25-12-2020
Կարգելվեն որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևան. ՇՄ նախարարությունը սահմանում է ուժեղացված հսկողություն
Այս բաժնից
4201 դիտում
16:42 02-02-2025
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում Ղարիբ Բաբայանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու հանգամանքը
1045 դիտում
13:24 02-02-2025
Նախագահը բացման խոսքով է հանդես եկել Համահայկական ձմեռային օլիմպիական խաղերին
1324 դիտում
12:10 02-02-2025
Իշխանության մեսիջն էր՝ ՀՀ-ն այլևս բաց ու անվտանգ է թուրքական աշխարհի համար․ Միքայել Համբարձումյան