211652_close_icon
views-count1360 դիտում article-date 17:42 25-12-2020

ՀՀ-ում արցախցիներին հյուրընկալածների համար 2 ծրագրերը մեկնարկում են այսօրվանից

Հայաստանում արցախցիներին հյուրընկալած քաղաքացիների համար կառավարության ընդունած երկու ծրագրերը մեկնարկում են դեկտեմբերի 25-ից: [url=https://armenpress.am/arm/news/1038973.html]«Արմենպրես»[/url]-ի հաղորդմամբ` այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը: «Այսօրվանից մեկնարկելու է հյուրընկալության երկու ծրագիր, ըստ որոնց` արցախցիներին հյուրընկալած քաղաքացիները ստանալու են 30 000-ական դրամ (յուրաքանչյուր չափահաս անձի համար)»,- նշեց Առաքելյանը: Ծրագրերից մեկը սահմանում է Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների հետևանքով Արցախի վերահսկողության ներքո գտնվող համայնքների հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման եռամսյա սոցիալական աջակցության միջոցառումը: Ընդ որում` Հայաստանի Հանրապետության հյուրընկալ ընտանիքին կտրամադրվի յուրաքանչյուր հյուրընկալվողի համար 30 000 դրամ, իսկ Արցախի Հանրապետության հյուրընկալ ընտանիքին՝ 45000 դրամ: Մյուս ծրագրով սոցիալական աջակցություն կտրամադրվի 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում գտնվող քաղաքացիներին ժամանակավորապես հյուրընկալած ֆիզիկական անձանց: Այս ծրագիրը վեցամսյա է: Նախարարը նաև նշեց, որ ՀՀ-ում ապրող արցախցիների համար հունվարից կիրականացվի աշխատանքի ժամանակավոր ծրագիր։ Գործատուի մոտ արցախցին պրակտիկա անցնելու դեպքում կստանա 100 հազար դրամ աջակցություն, իսկ գործատուին 34 հազար դրամ կտրամադրվի, ինչպես նաև հարկերը կփոխհատուցեն։ Բացի այդ, համայնքներում հասարակական աշխատանքներում ներգրավվելու դեպքում արցախցիներին օրական 8 հազար դրամ աշխատավարձ կտրվի (խոսքը շինարարական, բարեկարգման աշխատանքների մասին է)։

Նմանատիպ նյութեր