1656 դիտում
14:11 25-12-2020
Հունվարից Հայաստանում մեկնարկում են արցախցիներին ժամանակավոր աշխատանքով ապահովելու ծրագրերը․ Մեսրոպ Առաքելյան. NEWS.am
Հունվարից Հայաստանում մեկնարկում են ժամանակավոր աշխատանքով ապահովելու ծրագրերը արցախցիներին, որոնք մի քանի ամիս կապրեն Հայաստանում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը: Գրում է [url=https://news.am/arm/news/620885.html]NEWS.am[/url]-ը։
Նրա խոսքով՝ շահառուները պրակտիկա կանցնեն գործատուների մոտ, եւ այդ ընթացքում պետությունը 100 հազար դրամ կտրամադրի աշխատավարձի տեսքով:
«Գործատուներին կտրամադրվի 34 հազար դրամ, պետությունը կփոխհատուցի նաեւ բոլոր հավելյալ հարկերը: Բացի այդ, Հայաստանում գտնվող Արցախի բնակիչները կներգրավվեն սոցիալական ծրագրերում, օրինակ, շինարարական աշխատանքներում կամ 8 հազար դրամ օրավարարձով այլ աշխատանքներում»,- նշեց նա:
Նմանատիպ նյութեր
1327 դիտում
18:01 20-09-2023
Նույնիսկ այս ողբերգական պահին Նիկոլ Փաշինյանը չի դադարում մեղադրել արցախցիներին․ Մեսրոպ Առաքելյան
1186 դիտում
22:19 27-10-2023
Անհրաժեշտ է խրախուսել արցախցիներին աշխատանքի ընդունող գործատուներին․ Մեսրոպ Առաքելյան
Այս բաժնից
901 դիտում
19:54 29-01-2025
ՆԳ նախարարության աշխատակիցները «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում տոնական միջոցառում էին կազմակերպել
781 դիտում
19:34 29-01-2025
ԵՄ երկրների դեսպանները հավանություն տվեցին Հայաստանում դիտորդական առաքելության երկարաձգմանը