1422 դիտում
11:10 18-01-2021
ՌԴ-ում այսօրվանից մեկնարկում է բնակչության զանգվածային պատվաստումն ընդդեմ կորոնավիրուսի
Հունվարի 18-ից Ռուսաստանի Դաշնության շրջաններում մեկնարկում են կորոնավիրուսի դեմ զանգածային պատվաստումները։ Այս մասին հայտնում է [url=https://tass.ru/obschestvo/10481097]tass.ru[/url]-ն:
Նշվում է՝ պատվաստվել կարող են ցանկություն ունեցող բոլոր բնակիչները։
Ըստ ԶԼՄ-ի՝ ցանկացողները կարող են անվճար պատվաստվել գրանցված 2 պատվաստնյութերից մեկով։ Դրանք են «Սպուտնիկ V»-ն, որը մշակված է Գամալեայի անվան ինստիտուտի կողմից, և «Էպիվակկորոնա»-ն, որը մշակված է «Վեկտոր» գիտական կենտրոնի կողմից:
Հիշեցնենք՝ երկրում պատվաստումները սկսվել էին դեկտեմբերի 10-ից, բայց պատվաստվել կարող էին բժիշկները, ուսուցիչները և քրոնիկական հիվանդություններ ունեցող անձինք։
Հստակեցվում է, որ մինչև հունվարի վերջ քաղաքացիական շրջանառության մեջ կդրվի հակակորոնավիրուսային պատվաստանյութի ընդհանուր առմամբ 2․1 մլն դեղաչափ։
Այս առնչությամբ «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան հայտնել է, որ Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը պետք է կազմակերպվի այնպես, որ կոլեկտիվ իմունիտետը ձևավորվի աշնանն սպասվող «համավարակային եղանակի» սկզբին: Միևնույն ժամանակ, ըստ նրա, առաջին տարում պատվաստումը կարող է ընդգրկել երկրի բնակչության 60%-ին:
Նմանատիպ նյութեր
4000 դիտում
13:40 23-01-2022
Իրանը հաստատել է 9-12 տարեկանների պատվաստումն ընդդեմ կորոնավիրուսի
2796 դիտում
12:50 18-08-2021
Հռոմի պապը կորոնավիրուսի դեմ պատվաստումն անվանել է «սիրո դրսևորում» սեփական անձի և շրջապատի նկատմամբ
1468 դիտում
17:42 25-12-2020
ՀՀ-ում արցախցիներին հյուրընկալածների համար 2 ծրագրերը մեկնարկում են այսօրվանից
Այս բաժնից
544 դիտում
11:20 30-10-2024
Ֆասթ Բանկը գործարկում է UBPay-ը․ դրամական փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ