211652_close_icon
views-count800 դիտում article-date 13:27 25-12-2020

Շվեյցարական հիմնադրամը կֆինանսավորի «Հինգ երազողները և ձին» հայկական ֆիլմը

Շվեյցարական հեղինակավոր Vision Sud Est հիմնադրամի փորձագետների որոշմամբ ֆինանսական աջակցություն է տրամադրվել միջազգային յոթ կինոնախագծի, որոնց թվում է նաև Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ֆինանսական աջակցություն ստացած ռեժիսորներ Վահագն Խաչատրյանի և Արեն Մալաքյանի «Հինգ երազողները և ձին» լիամետրաժ դոկումենտալ դրաման: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը: Կինոկենտրոնը շնորհավորում է ստեղծագործական անձնակազմին՝ նորանոր ձեռքբերումներ մաղթելով նրանց: Հայ-գերմանական համատեղ արտադրության ֆիլմի հիմքում մարդու, անհատի, տարբեր կարգավիճակներում գտնվողների երազանքն է:

Նմանատիպ նյութեր