Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են 25-ամյա վարորդների Lexus-ն ու Lada-ն. կան վիրավորներ. Lexus-ի վարորդը եղել է ոչ սթափ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը  21:45-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում բախվել են Սպիտակ քաղաքի բնակիչ, 25-ամյա  Բենյամին Ստեփանյանի վարած  Lexus մակնիշի  40 ՏT 077 համարանիշի   և Երևանի բնակիչ, 25-ամյա  Նորայր Յանիկյանի վարած  ВАЗ 21144 մակնիշի 90 OM 006 համարանիշի ավտոմեքենաները:
  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: 
Օպերատիվ են գործել Արտաշատի հիվանդանոցի  բժիկները,  ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: 
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի  1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ  վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել նույն վաշտի ավագ տեսուչ  Արտյոմ Բեկլարյանը:
 Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Սաղոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Lexus-ի վարորդը:  2 վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Lexus-ի վարորդը եղել է ոչ սթափ, իսկ ВАЗ-ինը՝ սթափ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


