25485 դիտում
20:48 21-12-2020
Իշխանության բողոքի արդյունքում Facebook-ը արգելափակել է Միքայել Մինասյանի էջն ու հեռացրել Տեր Պարգևին աջակցող գրառումը
Իշխանությունների բողոքների արդյունքում Facebook-ը 24 ժամով արգելափակել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի Facebook-յան էջն ու հեռացրել Տեր Պարգևին աջակցող վերջին գրառումը։ Այս մասին [url=https://news.am/arm/]NEWS.am[/url]-ին տեղեկացրեց Միքայել Մինասյանը։
«Քանի որ Հայաստանի՝ հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունների ՝ սեփական աթոռները պահելու ուղղված գործողություններն արդեն զավեշտալի դրսևորումներ են ստանում, հարկ եմ համարում տեղեկացնել, որ Requiem-ի այսօրվա թողարկման վախից ողջ պետական ռեսուրսն օգտագործելով՝ 24 ժամով արգելափակել են իմ Facebook-յան էջը և բեմականացված բողոքների արդյունքում Facebook-ը հեռացրել է Տեր Պարգևի վերաբերյալ իմ վերջին գրառումը։
Սիրով Ձեր լրատվամիջոցին եմ փոխանցում «Requiem / 4. Ժողովուրդ» թողարկումը՝ իմ փոխարեն հեռարձակելու համար և վերահաստատում եմ վերջին գրառման մեջ նշածս յուրաքանչյուր բառ առ այն, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և նրա ծառայողների դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն պատժելու է օրենքի և կյանքի ամենախիստ կանոններով։ Երանի ողորմելի վիժվածքների այս իշխանությունը նույն հետևողականությամբ զբաղվեր անհետ կորած և գերության մեջ հայտնված մեր տղաներով, Հայաստանի և Արցախի սահմանների անվտանգության և մեր ժողովրդի սոցիալական խնդիրներով։ Casus belli»,-նշեց նախկին դեսպանը։
Քիչ անց դիտեք Requiem / 4-ը NEWS.am-ի Facebook-յան էջում։
Նմանատիպ նյութեր
5503 դիտում
16:37 30-05-2017
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն իր պաշտոնական էջն ունի Facebook-ում
1150 դիտում
11:28 01-12-2023
Այս իշխանության անփոփոխ մնալը կամ վերարտադրությունը Հայաստանի վերջին էջն է. Վահե Հովհաննիսյան
1607 դիտում
16:11 25-07-2016
Գրիգոր Երզնկացյանն արժանացել է Իռլանդիայի Վիրաբույժների Թագավորական Քոլեջի բարձրագույն պարգևին
Այս բաժնից
928 դիտում
22:54 22-01-2025
Վաղը կշարունակվեն «Հունիսի 12-ի» գործով հիմնական դատալսումները․ փաստաբան
622 դիտում
22:42 22-01-2025
Փետրվարի 1-ից շարունակելու ենք բոյկոտել, պետք է ուժի մեջ մնա մինչև 100 դրամ տարբերակը. Մարության
1804 դիտում
22:19 22-01-2025
Սուրեն Մանուկյանն ազատվեց կալանքից