8374 դիտում
20:42 21-12-2020
Վազգեն Մանուկյանը հանդիպել է Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 15 առաջատար ընկերությունների և կազմակերպությունների ղեկավարների հետ
Հայրենիքի փրկության շարժումը հաղորդագրություն է տարածել.
«Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր հանդիպել է Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 15 առաջատար ընկերությունների և կազմակերպությունների ղեկավարների հետ:
Վազգեն Մանուկյանն իր խոսքում անդրադարձել է երեք ընդհանուր հարցերի, որոք վերաբերում են երկրի տեխնոլոգիական և գիտակրթական ոլորտներին, երկրում ստեղծված իրավիճակի թելադրանքով առաջացած ազգային նպատակներին, ինչպես նաև ժամանակավոր կառավարության ձևավորման դեպքում կառավարության առաջնային անելիքներին և հեռանկարային ծրագրերի մշակմանը:
Ոլորտի մասնագետների հետ քննարկվել են Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտի ներկա վիճակն ու զարգացման հնարավորությունները, նորարարական առաջընթացի, կիբեռանվտանգության, ռազմարդյունաբերության զարգացման ուղիներն ու հեռակարները:
Մտքեր են փոխանակվել նաև մեր երկրի զարգացման ապագա ռազմավարության և տեսլականի շուրջ»:
Նմանատիպ նյութեր
2171 դիտում
20:10 03-01-2023
Գրիգոր Մինասյանը հանդիպել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերությունների հետ
Այս բաժնից
2131 դիտում
23:46 07-02-2025
Կանդազի վերջին մարտը. պատմում է հետախույզը․ «Հետք»
1294 դիտում
23:40 07-02-2025
Մենք Ցեղասպանության կրակի միջից ենք անցել, և այն մեր կյանքում պիտի չկրկնվի. Բագրատ Սրբազան
937 դիտում
23:30 07-02-2025
Լևոն Վարդանյանը՝ Երևանի պատվավոր ճարտարապետ