Իշխանության վախկոտ ձեռագիրն է։ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը բերման է ենթարկվել ոստիկանություն
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը քիչ առաջ բերման է ենթարկվել ոստիկանություն։
Այս մասին լուրը [url=https://www.tert.am/am/news/2020/12/21/arushanyan/3477113]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։
Թե ինչն է պատճառը,փոխքաղաքապետն ասաց.«Իշխանության վախկոտ ձեռագիրն է,տնից քաղաքապետին բերման են ենթարկել ոստիկանություն»։
Ինչ վերաբերում է այսօրվա ակցիայի` Նիկոլ Փաշինյանի դեպ Սյունիքի դարպասները փակելուն, փոխքաղաքապետն ասաց, որ ամեն ինչ ըստ պլանավորածի իրականացնելու են։