16887 դիտում
10:01 06-11-2017
Գորիսի քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ-ական Առուշ Առուշանյանը՝ 12 945 քվեով, նրա անկուսակցական մրցակիցը ստացել է 56 ձայն
Գորիսում նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթանակ է տարել քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀԿ-ական գործարար Առուշ Առուշանյանը։
Նա ջախջախիչ հաղթանակ է տարել անկուսակցական Սամվել Հարությունյանի նկատմամբ։
ԿԸՀ տվյալներով, ընտրություններին մասնակցել է գրանցված 22 148 ընտրողներից 13 163-ը, կամ ընտրողների 59,43 տոկոսը։ Առուշանյանը ստացել է թեկնածուներին տրված կողմ ձայների 99,57 տոկոսը։
Առուշանյանը ստացել է 12 945 քվե, մինչդեռ նրա մրցակիցը՝ Ս. Հարությունյանը՝ միայն 56 քվե։
Անվավեր քվեաթերթիկները գրեթե երեք անգամ ավելի շատ էին, քան Հարությունյանի ստացած ձայները՝ 162:
Նշենք, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում առաջադրվել էին ՀՀԿ-ական գործարար Ա. Առուշանյանն ու անկուսակցական Ս. Հարությունյանը։
Ս. Հարությունյանը նախկինում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի քննադատն էր, սակայն վերջին շրջանում դարձել է Ս. Խաչատրյանի ջերմեռանդ պաշտպանը
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
18788 դիտում
09:34 21-12-2020
Իշխանության վախկոտ ձեռագիրն է։ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը բերման է ենթարկվել ոստիկանություն
10988 դիտում
16:57 25-02-2021
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը հանդես է եկել հայտարարությամբ
1567 դիտում
13:23 10-09-2024
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կազատազրկվի 1 տարի 8 ամիս ժամկետով