57794 դիտում
11:58 20-12-2020
Արտակարգ իրավիճակ Աշտարակի «գաի պոստից» մինչև Աշտարակի կամուրջ. մերկասառույցի պատճառով բախվել են մեծ թվով ավտոմեքենաներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Աշտարակի «գաի պոստից» դեպի Աշտարակի կամուրջ տանող ճանապարհահատվածում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով 10-ից ավելի ավտոմեքենաներ են բախվել:
Վթարների հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չյկան:
Մերկասառույցի պատճառով մի քանի ավտոմեքենաներ էլ էին բախվել, սակայն վարորդները «իրար հետ լեզու գտնելով» և չսպասելով ճանապարհային ոստիկանների ու ԱՊՊԱ գործակալների ժամանմանը, փոխադարձ համաձայնության են եկել և մեքենաները հեռացրել վթարի վայրից:
Օպերատիվ են գործել միայն ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները:
ՃՈ տեսուչները տեղում ուժեղացված ծառայություն են կատարել մինչև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Հայկ Վարդանյանն ու Վահագն Էլոյանը կատարել են վթարների արձանագրություններ:
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում վարորդներն ասում էին, որ վթարների պատճառը ճանապարհի մերկասառույցն է և անգամ վթարից հետո ճանապարհը սպասարկող ճանշինականները չեն բարեհաճել նշված վայր, որպեսզի կատարեն ճանապարհի մշակման աշխատանքներ:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+