18355 դիտում
10:36 20-12-2020
Մեզ բոլորիս անվանեցին «թուրքեր». դա արեցին Նիկոլի վկաները, որոնք եկել էին Եռաբլուրը պղծելու համար. Տիգրան Չոբանյան
Տիգրան Չոբանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Նկարներում ես եմ: Մի նկարում 5 տարեկան որդուս հետ եմ, մյուս նկարում մարտական էնկերոջս՝ փոխգնդապետ Մխիթար Աղասյանի հետ եմ, իսկ մյուս նկարում՝ Ջաբրայիլ-Ֆիզուլի-Հադրուդ-Մարտունի պաշտպանական գծում եմ, խրամատում՝ ուր եղել եմ, արդեն որպես, կամավորական 28 օր և չեմ նահանջել:
Նշածս պաշտպանական գծում կռվում էին նաև ՍԻՍԱԿԱՆ ՋՈԿԱՏԻ կամավորականները Աշոտ Մինասյանի հրամանատարությամբ: 26 տարի ծառայել եմ Հայոց Ազգային բանակում, ռազմական հետախուզությունում: Կոչումով փոխգնդապետ եմ:
Այսօր ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ էի, այդ սրբավայրը «ազգությամբ հայ» Նիկոլից պաշտպանելու համար: Այնտեղ էին ինձանից շատ ավելի հայտնի և լեգենդար ազատամարտիկներ, որոնցից շատերի համար այս պատերազմը երրոդն էր: Նրանց մեջ կային նաև հաշվանդամներ, կային նրանք, ով երեք պատերազմում էլ վիրավորվել էին: Մեզ բոլորիս անվանեցին «թուրքեր»: Դա արեցին Նիկոլի վկաները, որոնք եկել էին ԵՌԱԲԼՈՒՐԸ պղծելու համար:
Եթե թուրքը մենք էինք, ապա Նիկոլի հետ եկածները «հայեր» էի՞ն: Պետք է ասեմ, որ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ «հայերը» տոնեցին փայլուն հաղթանակ մեզ նման «թուրքերի» նկատմամբ: Մեզ հայհոյեցին, ծեծեցին, բառի բուն իմաստով վրաներովս անցան, անգամ ձեռք բարձրաձրեցին կանանց վրա, սգավոր կանանց վրա: Իսկ հետո հայերը» հրճվում էին իրենց հաղթանակով ՀԱՅՐԵՆԻՔԸ-ՀԱՅԱՍՏԱՆԸ պաշտպանող, այս պատերազմում հրաշքով կենդանի մնացած մեր նման «թուրքերից»:
Պնդում եմ, որ մենք «թուրքերս» ԵՌԱԲԼՈՒՐԸ պղծող «հայերից» պաշտպանելիս «հայերին» չէինք հայհոյում և չէինք վիրավորում, ուղղակի պաշտպանում էինք մեր զոհվաց ընկերների, զինվորների և մարտական ընկերների հիշատակը պիղծերից և դասալիքներից: Սակայն, ցավոք, պիտի խոստովանեմ որ, «հայերը» «թուրքերին» հաղթեցին: Հաղթեցին մարտը, բայց ոչ ճակատամարտը:
Բայց նաև ուզում եմ զգուշացնել, «հարգելի հայեր», երբ ձեր բարեկամ արյունախում հարևվանները կգան ձեր տները՝ ձեզ և ձեր հարազատներին մորթելու, մեզ՝ «թուրքերին», օգնության չկանչեք, չէ որ մենք ՀԱՅԱՍՏԱՆԻ-ՀԱՅՐԵՆԻՔԻ համար պատերազմածներս «թուրք ենք»: Լավ եղեք «հայեր»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նկարներում ես եմ: Մի նկարում 5 տարեկան որդուս հետ եմ, մյուս նկարում մարտական էնկերոջս՝ փոխգնդապետ Մխիթար Աղասյանի հետ...
Опубликовано Tigran Chobanyan Суббота, 19 декабря 2020 г.
Նմանատիպ նյութեր
1393 դիտում
11:29 11-07-2015
ՌԴ-ում ձերբակալվել են թուրքեր, որոնք զբաղվել են ԻՊ-ի համար վարձկանների հավաքագրմամբ
9579 դիտում
18:20 28-09-2019
Էդուարդ Շարմազանով. Նիկոլի վկաները իրար հերթ չտալով՝ դատապարտման շքերթ են նախաձեռնել՝ ընդդեմ Նարեկ Մութաֆյանի
Այս բաժնից
502 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
991 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
760 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ