10126 դիտում
17:08 17-12-2020
78 ՀԿ-ներ միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին․ շրջափակելու ենք «Եռաբլուրը», որ նա ներս չմտնի, «Եռաբլուրը» սրբապիղծի տեղը չէ․ սևազգեստ մայրեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://www.tert.am/am/news/2020/12/17/Yerablur/3474277?fbclid=IwAR26iqBi2Xe9Z2G78nD5PhbtlnyI9n6P04qgAATPBvAV7suecKj4AstTa-k]Tert.am[/url]-ը գրում է. 78 հասարակական կազմակերպություններով ահանջում ենք Կառավարության հրաժարականը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Այս մասին սևազգեստ մայրերի ասուլիսին հայտարարեց «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը։
Նա ընդգծեց՝ մեր բանակը չի պարտվել, պարտվել է Նիկոլ Փաշինյանը։ «Պարտվել է գերագույն գլխավոր դասալիքը։ Մենք ունենք 14.000 վիրավորներ։ Ով էր քեզ էս իրավունքը տվել, որ մայրերին «բալա» կանչելով թողեցիր։ Սկուտեղի վրա մեր երեխեքին տարան մսաղացի, վերջում 5 մլրդ-ի դիմաց վաճառեցին մեր հայրենիքը»,-հայտարարեց Խաչատրյանը, ապա դիմեց Նիկոլ Փաշինյանին․
«Պահանջում եմ, մի ոտք շուտ հրաժարական տուր, մի՛ քանդիր մնացած մայրերի օջախները, երկիրը փրկության կարիք ունի։ Մի ձեռքով ելակ տվեցիր, մյուս ձեռքով՝ դագաղ։ Ելակ չտայիր, զենք տայիր։ Ես չէի ուզում, որ իմ կողքին սևազգեստ մայրերի քանակ ավելանար։ Փրկեք մեր երկիրը կործանումից, տե՛ր կանգնեք ձեր հող ու ջրին։ Դասալիքը չէր կարող գերագույն գլխավոր հրամանատար լինել»,-ասաց նա։
«Ինձ բացակա չդնեք» ՀԿ նախագահ Սաթիկ Խլղաթյանն էլ հայտարարեց, որ թույլ չեն տալու՝ Նիկոլ Փաշինյանը մտնի «Եռաբլուր»։
«Մենք քեզ արգելելու ենք «Եռաբլուր» մտնել։ Շրջափակելու ենք «Եռաբլուրը», որ ոտք չդնես այնտեղ։ Դու իրավունք չունես «Եռաբլուր» մտնել։ Մենք քեզ արգելելու ենք, քո տեղն Ադրբեջանում է։ Հուսանք, որ «Եռաբլուր» չես մտնի, հրահրում չես ստեղծի։ Դու ի՞նչ երեսով ես «Եռաբլուր» մտնում, դու նույնիսկ Հայաստանի մեջ տեղ չունես։ Քո ձեռքներն արյամբ են շաղախված, «Եռաբլուրը» սրբավայր է»,-ասաց Սաթիկ Խլղաթյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8160 դիտում
15:24 05-12-2020
Գորիսի համայնքապետն ու ավագանու անդամները միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին
20617 դիտում
12:00 06-12-2020
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացել են ՀՀ 3 մարզերի ավելի քան 21 համայնքներ և 149 բնակավայրեր. Tert.am
2695 դիտում
16:08 07-12-2020
Շիրակի մարզի մի քանի համայնքներ միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին
Այս բաժնից
1000 դիտում
19:36 21-01-2025
Դադարեցվել է «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերության լիցենզիայի գործողությունը. ՀՌՀ
634 դիտում
19:24 21-01-2025
Երևանում դիտվում է փոշու կոնցենտրացիայի նվազման տենդենց
934 դիտում
19:12 21-01-2025
Կայացել է Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը