211652_close_icon
views-count9561 դիտում article-date 18:20 28-09-2019

Էդուարդ Շարմազանով. Նիկոլի վկաները իրար հերթ չտալով՝ դատապարտման շքերթ են նախաձեռնել՝ ընդդեմ Նարեկ Մութաֆյանի

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Նարեկ Մութաֆյանի ձերբակալությանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Նիկոլի վկաները իրար հերթ չտալով՝ դատապարտման շքերթ են նախաձեռնել՝ ընդդեմ Նարեկ Մութաֆյանի, թե տեսեք՝ ինչպիսի անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել բարձր դատարանի նկատմամբ: Մինչդեռ երիտասարդը ընդամենը փորձել է դատավորից ճշտել՝ արդյո՞ք համաձայն է վերջինս վարչապետի՝ ՀՀ դատավորներին հասցեագրված «վնգստացող» որակման հետ: Առնվազն զավեշտալի է, երբ դեռ երեկ «հորթի հրճվանքով» դատարաններ, Ազգային ժողով շրջափակողները, դատավորների նկատմամբ բռնություն գործադրողներն ու ՍԴ դատավորին քաշքշողներն այսօր փորձում են սրբանալ: Կրկնակի զավեշտ է իրավապահ համակարգի նման «աննախադեպ» օպերացիան: Պարոնայք, ո՞ւր էիք դուք, երբ Նիկոլի հրահանգով շրջափակում էին դատարանները, վայր գցում դատավորին, ո՞ւր էիք, երբ երկրի բարձրագույն օրենսդիր մարմինն էր հարձակման ենթարկվում: Նարեկ Մութաֆյանի ձերբակալությունը քաղաքական է: Հ. Գ. Բոլորդ պատասխան եք տալու օրենքի եւ Սահմանադրության առաջ՝ սկսած Նիկոլից մինչեւ ցանկացած ապօրինի հրահանգ իրականացնող կամակատար: Չկասկածեք»,– գրել է Շարմազանովը։

Նմանատիպ նյութեր