211652_close_icon
views-count826 դիտում article-date 12:55 19-12-2020

Երջանիկ Հակոբյանի պատգամավորի լիազորությունները դադարեցվել են. նա գործունեությունը կշարունակի ՊԵԿ-ում

Երջանիկ Հակոբյանի՝ ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի լիազորությունները դադարեցված են: ԱԺ-ն հրապարակել է Հակոբյանի լիազորությունները դադարեցրած համարելու մասին արձանագրություն: «Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 1 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Երջանիկ Հակոբյանի՝ պատգամավորի լիազորությունները»,-ասված է արձանագրությունում: Հակոբյանը հրաժարականի դիմումի մասին հայտնել էր դեկտեմբերի 10-ին: Նա հայտնել էր, որ իր գործունեությունը շարունակելու է ՊԵԿ-ում:

Նմանատիպ նյութեր