211652_close_icon
views-count1130 դիտում article-date 09:49 19-12-2020

Հայաստանում և Արցախում եռօրյա սուգ է

Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 19-ից եռօրյա սուգ է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 19-ին ժամը 13:00-ին տեղի կունենա հիշատակի սգո երթ Հանրապետության հրապարակից «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որին կմասնակցի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Այս օրերին կլինեն հիշատակի այլ միջոցառումներ: Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ դեկտեմբերի 19-ին լրանում է ռազմական գործողությունների ավարտի 40-րդ օրը և այս կապակցությամբ դեկտեմբերի 19-ից ՀՀ-ում եռօրյա սուգ կհայտարարվի, նաև կկազմակերպվի հիշատակի երթ՝ Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր:

Նմանատիպ նյութեր