211652_close_icon

Դեկտեմբերի 19-ից Հայաստանում կհայտարարվի եռօրյա սուգ

views-count6959 դիտում article-date 12:34 14-12-2020
Դեկտեմբերի 19-ից Հայաստանում կհայտարարվի 3-օրյա սուգ։ Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց նաև, որ երթ կկազմակերպվի Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր։ Վարչապետը տեղեկացրեց, որ մոտեցել ենք գերիների վերադարձի գործընթացի մեկնարկին։ «Շատ շուտով մենք սպասում ենք մեր գերիների պաշտոնապես հաստատված խմբի վերադարձի մեկնարկին։ Այս փուլում պետք է սկսենք վերադարձնել այն գերիներին, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է պաշտոնապես՝ Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից։ Հետո կենտրոնանալու ենք անհետ կորած մեր եղբայրների փնտրտուքի վրա»։

Նմանատիպ նյութեր