211652_close_icon

Այս պահին խաթարված է Հայաստանի արտաքին իմիջը, չկա նախաձեռնողականություն հայկական դիվանագիտության մեջ․ Աղվան Պողոսյան

views-count4907 դիտում article-date 13:11 18-12-2020
Աղվան Պողոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Հայաստանում ստեղծված իրավիճակը աննախադեպ է՝ անկախ պետության կազմավորման պատմության մեջ: Նոյեմբերի 9-ին ստորագրված խայտառակ կապիտուլիացիոն փաստաթղթով ոչ միայն կորցրեցինք Արցախի շուրջ 80%,այլև Հայաստանը ներքաշվեց տուրբուլենտության գոտում: Հայաստանի շուրջ զարգանում են գործընթացներ,որոնց հետևանքով բախվել ենք պետության համար շատ վտանգավոր իրավիճակի՝Հայաստանին սպառնում են վտանգներ՝ և՛ դրսից, և՛ ներսից: Այս պահին խաթարված է Հայաստանի արտաքին իմիջը,չկա նախաձեռնողականություն հայկական դիվանագիտության մեջ: 44 օրյա պատերազմից հետո տարածաշրջանում տեղի են ունեցալ գլոբալ գործընթացներ՝մեծացել է Թուրքիայի ռազմական ազդեցությունը Կովկասում,Հայաստանը հետզհետե կորցնում է իր սուվերենությունը:Չկան դիվանագիտական գործընթացներ ո՛չ հարևան Իրանի, ո՛չ էլ Վրաստանի հետ: Երկրորդ կարևոր վտանգավոր գործընթացը երկրի ներսում տիրող բարոյահոգեբանական իրավիճակն է,հասարակության խիստ բևեռացումը:Գործընթացների նման շարունակականությունը ռումբ է երկրի ներսում,որը ամեն պահի կարող է պայթել: Երրորդ կարևոր գործընթացը երկրի տնտեսական իրավիճական է,չկան օտարերկրյա ներդրումներ,դրամը օրեցօր արժեզրկվում է: Նման շարունակական իրավիճակը ենթադրելու է,որ շուտով ականատես ենք լինելու տնտեսության ուղղահայաց փլուզմանը: Հայաստանը նման աղետալի վիճակի հասցնելու պատասխանատվությունը ամբողջովին կրում է գործող իշխանությունը, և նրա օր առաջ հեռացումը կնպաստի երկրի դուրս բերմանը շոկային իրավիճակից: Իշխանության անհապաղ հրաժարական,անցումային կառավարության ձևավորում՝որում ներգրաված կլինեն բացառիկ պրոֆեսիոնալիզմով օժտված անհատներ,հասարակության առողջացման խիստ պրոֆիլակտիկ միջոցառումներ ու արտահերթ ընտրություններ,սա՛ է պահի հրամայականը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Հայաստանում ստեղծված իրավիճակը աննախադեպ է՝ անկախ պետության կազմավորման պատմության մեջ: Նոյեմբերի 9-ին ստորագրված...

Posted by Агван Погосян on 2020 թ. դեկտեմբերի 18, ուրբաթ

Նմանատիպ նյութեր