211652_close_icon
views-count992 դիտում article-date 13:39 17-12-2020

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանը տեղեկացնում է ներկայացվածը ապատեղեկատվություն է եւ չի համապատասխանում իրականությանը

16.12.2020 թվականին [color=#EF2929]Shamshyan.com[/color] կայքում հրապարակվել է ապատեղեկատվություն, համաձայն որի, իբրև թե Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանը օրերս համատիրությունների ղեկավարների հետ կայացած քննարկման ժամանակ «պահանջել է աշխատասենյակ մտնել առանց հեռախոսների», ապա՝ հորդորել է «ժողովրդի հետ աշխատել, որպեսզի 17 կուսակցությունների միտինգներին չգնան» եւ այլն: Տեղեկացնում ենք, որ ներկայացվածը ապատեղեկատվություն է եւ չի համապատասխանում իրականությանը: Նշենք նաև, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանը անձամբ համատիրությունների նախագահների հետ հանդիպում չի կազմակերպել, այլ ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչն է հրավիրել համատիրությունների ղեկավարներին՝ ծանուցագրեր բաժանելու նպատակով, որն էլ տեղի ունեցել ոչ թե վարչական շրջանի ղեկավարի աշխատասենյակում, այլ աշխատակազմի խորհրդակցությունների դահլիճում։ Վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանը համատիրությունների ղեկավարների հետ ունեցել է կարճ հանդիպում՝ ներկաներին ողջունելու և նաև հորդորելու, որպիսի ծանուցագրերի բաժանման գործընթացը համատիրությունների աշխատակիցների կողմից իրականացվի պատշաճ և սահմանված կարգի համաձայն։ Ուստի, հաշվի առնելով վերոգրյալը, հորդորում ենք [color=#EF2929]Shamshyan.com[/color] կայքի խմբագրությանը հերքելու իրենց կողմից հրապարակած տեղեկատվությունը։ [url=https://shamshyan.com/hy/article/2020/12/16/1173707/]Ավելի վաղ հայտնել էինք[/url], որ [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ օրեր առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանը թաղապետարան է կանչել համատիրության բոլոր պետերին։ Մինչ աշխատասենյակում կընդուներ նշված անձանց, թաղապետը հորդորել է, որպեսզի բոլորը աշխատասենյակ մտնեն առանց հեռախոսների, ինչը տարակուսանք ու զարմանք է առաջացրել պաշտոնյաների մոտ։ Արդեն իր աշխատասենյակում թաղապետն, իրեն զգալով ինչպես ձուկը ջրում, համատիրության պետերին ասել է, որ «ժողովրդի հետ պետք է աշխատեք, որպեսզի նրանք 17 կուսակցությունների հայտարարված միտինգներին չգնան»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր