211652_close_icon
views-count10190 դիտում article-date 20:50 30-03-2015

Փաստաբան Մամիկոն Մանուկյանը փաստերով հերքեց իր դեմ ներկայացվածը և ասաց. «Այ տենց են անում, որ խիյարը թարս է աճում»

Երեկ՝ մարտի 29-ին, [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկություն էր հրապարակել Կոտայքի մարզի Բջնի գյուղի 1-ին փողոցի 8-րդ տան բնակիչ, 51-ամյա Վարուժան Խաչատրյանի ներկայացրած բողոքից, որում նշել էինք, որ պատրաստ ենք ներկայացնել հակառակ կողմի տեսակետը՝ նշված խնդրի շուրջ: Այսօր՝ մարտի 30-ին, [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում պարոն Մամիկոն Մանուկյանը ասաց, որ գյուղացու հայտարարությունը ապատեղեկատվություն է, որևէ հիմք չունի, իրականում Վ.Խաչատրյանի տնտեսությունում եղել և ներկայումս էլ առկա ընտանի կենդանիներն իմն են: Կենդանիներին տանելու, տեղափոխելու պահին ես այնտեղ չեմ գտնվել, Վ. Խաչատրյանը ինքն է տվել այն կենդանիներին, որոնց իմ ուղարկված մարդիկ վերցրել են, իսկ իմ մյուս կենդանիները չի տալիս և ապօրինի կերպով պահում է իր մոտ: Վ. Խաչատրյանն այս կերպ փորձում է արատավորել իմ բարի համբավը, այդ ճանապարհով տիրանալ իմ սեփականությունը հանդիսացող գույքին ու կենդանիներին: Կան գյուղացիներ, որ «այ տենց են անում, որ խիյարը թարս է աճում»: Մ. Մանուկյանը ներկայացրեց նաև փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ Վ. Խաչատրյանը 2009թ.-ից պահել է նրա սեփականություն հանդիսացող կենդանիները, և այդ 6 տարիների ընթացքում որքանն են սատկել, որքանն անհայտ կորել: Պարտաճանաչ վճարել է պայմանավորված գումարները, որպես մտերիմ մարդու երբեմն խրախուսել`լրացուցիչ գումարներ է նրան տվել , սակայն ուրացավ… Մ. Մանուկյանը նաև նշեց որ 6 տարիների ընթացքում Վ. Խաչատրյանն իրեն պատճառել է առանձնապես խոշոր չափերով ֆինանսական վնաս և այդ ամենը վերավորակեց հանցագործություն, որի մասին արդեն հաղորդում է ներկայացրել Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Չարենցավանի բաժին: Պարոն Մ. Մանուկյանի հիմնավորումները ներկայացնում ենք ստորև: 2009թ.-ի մայիսի 1-ին իմ սեփականությունը հանդիսացող թվով 25 սագերը, 8 այծերն ու 4 (չորս) (2 ոչխար և 2 գառ) ոչխարները բանավոր պայմանավորվածության համաձայն ի պահ եմ հանձնել Կոտայքի մարզի Բջնի համայնքի 1-ին փողոցի թիվ 8 տան բնակիչ Վարուժան Խաչատրյանին (նրան տանը Վանիկ են անվանում, իսկ համագյուղացիները` Բոջո): Իմ կենդանիները նախկինում պահվել են Կոտայքի մարզի Արզական գյուղում, որտեղից էլ դրանք տեղափոխել և հանձնել եմ Վանիկին: Կողմերիս բանավոր փոխադարձ համաձայնությամբ Վանիկը պետք է պահեր իմ կենդանիներին և ապահովեր անասնակերով, իսկ ես պետք է նրան վճարեի ամսեկան 20.000 ՀՀ դրամ: Երկու-երեք ամսից պարզ դարձավ, որ նա այդ գումարով չի կարող ոչ միայն իր կարիքները հոգալ, այլև անասնակերի հարցը լուծել: Անասնակերի, դեղորայքի և մյուս անհրաժեշտ պարագաների ապահովումն ստանձնեցի ես և 2009թ.-ի հուլիս-օգոստոս ամիսներից իմ միջոցներով ձեռք եմ բերել թե անասնակեր, թե անհրաժեշտ այլ իրեր ու պարագաներ: Չոբանի (տավարածի) գումարներն ամբողջությամբ վճարել եմ ես: Այսինքն, իմ կենդանիների պահպանման ու բազմացման համար անհրաժեշտ ծախսերը կատարել եմ միայն ես և միայն իմ միջոցներով: 2009թ.-ի ամռանը Երևանի Սովետաշենի խոզաբուծական ֆերմայից ձեռք եմ բերել մայրացու 1 (մեկ) խոզ, իսկ հետագայում` 2010-2012թթ. տարին մեկ հատ ծանրած մայր խոզ ձեռք բերելով բազմացրել եմ դրանք: 2010թ.-ի օգոստոսին Վանիկի խորհրդով գնել եմ մեկ կով և մեկ էգ հորթ, հետագայում դրանց վերարտադրության արդյունքում 2015թ.-ի դրությամբ ունեմ 4 (չորս) ծանրած կով, 2014թ.-ին ծնված 2 (երկու) հորթ` մեկ էգ և մեկ արու: 2014 թ.-ի մարտից Վանիկի խնդրանքով նրան վճարում էի ամսեկան 40.000 ՀՀ դրամ: Նրան վճարվելիք գումարները երբեք չեմ ուշացրել: Այս ամբողջ գործընթացն արձանագրել եմ համապատասխան մատյան վարելով: Սկսած 01.05.2009թ.-ից առ այսօր ինչ գումար որ ծախսել եմ` բոլորն արձանագրել եմ այդ մատյանում: Այսինքն, Վանիկին վճարած գումարները, անասնակերի, դեղորայքի, անասուն գնելու համար վճարված գումարները, շինանյութ և այլ պարագաներ գնելու հետ կապված ծախսված բոլոր գումարները: Մատյաններում արված գրառումները համապատասխանում են գրառման ժամանակաշրջանին և կատարված են առանց ջնջումների, որպեսզի դրանց վերաբերյալ որևէ մեկի մոտ կասկած չառաջանա: Անասունների աճի, ինչպես նաև անկման վերաբերյալ նույնպես վարել եմ մատյան, որտեղ գրառել եմ ծնված, սատկած, մորթված կամ վաճառված անասունների վերաբերյալ թվաբանական տեղեկատվություն` ըստ ամիս ամսաթվերի: Երբ ես իմ կենդանիներին տեղափոխել և հանձնել եմ Վանիկին՝ նա այդ ժամանակ ուներ 3 (երեք) հատ սագ, 2 (երկու) հատ այծ: Այլ կենդանիներ նա չի ունեցել: Քանի որ նրանից շատ էի դժգոհում, սույն թվականի փետրվարի կեսերին Վանիկն ինձ հայտնեց, որ այլևս չի ուզում իմ անասունները պահել և առաջարկեց դրանք տեղափոխել: Բացի անասուններից ես նրա տանը և տնամերձ հողամասում ունեի բազմաթիվ գույք, շինանյութ, անասնապահության համար անհրաժեշտ այլ գույք և պարագաներ: Բջնի համայնքում բնակվող ծանոթներիս խնդրել եմ կազմակերպել իմ անասունների և գույքի տեղափոխումը: Վանիկի հետ պայմանավորվեցինք, որ առանց խոչընդոտելու նա իմ վստահված անձանց է հանձնելու ինձ պատկանող ամբողջ գույքը և կենդանիներին, այծերի ականջներին միասին դրել ենք դեղին գույնի համարակալված պլոմբներ, իսկ քանի որ նա կով, ոչխար, խոզ չուներ այդ անասունները չենք պլոմբել (որպեսզի չփոխի կամ կորցնի միայն պլոմբել էինք հորթի և ցլիկի) և համարակալել, սակայն ներկայումս կենդանիների մի մասը պահել և չի վերադարձնում, մասնավորապես` 1 (մեկ) ծանրած կով, անցյալ տարվա ծնված 1 (մեկ) էգ և 1 (մեկ) արու հորթերը, 1 (մեկ) մայրացու խոզ՝ 6 (վեց)գոջիներով, 7 (յոթ) հատ այծ 30 հատ սագ, 240 հատ ածան հավ, պատճառաբանելով, որ մինչև իր գոմը չբերեմ նախկին տեսքին՝ այդ անասուններն ինքը չի վերադարձնի: Հարկ եմ համարում նշել, որ նրա գոմը, մինչ իմ կողմից օգտագործելը, գտնվում էր անմխիթար վիճակում, որը ես եմ կարգի բերել իմ միջոցներով ձեռք բերված շինարարական նյութերով: Ավելին, ես նրա հանդեպ որևէ այլ պարտավորություն նույնպես չունեմ: Այսինքն, տվյալ պարագայում, Վարուժան Խաչատրյանի (Վանիկի) արարքում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասի՝ ինքնիրավչության հատկանիշներ, քանի որ վերջինս ինքնագլուխ կերպով իրականացնում է իր ենթադրյալ իրավունքը: Բացի այդ, այս մի քանի տարիների ընթացքում Վանիկը յուրացրել է իմ կողմից իր պահպանությանը հանձնված ինչպես անասուններն ու թռչունները, այլև անասունների և թռչունների խնամքի համար իմ կողմից և իմ միջոցներով գնված ապրանքները: Տվյալ դեպքում նրա արարքում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի հատկանիշները: Միաժամանակ պետք է նշեմ, որ այս մի քանի տարիների ընթացքում իմ անասուններից և խոզերից մի քանիսը, ըստ Վանիկի պատճառանաբության, սատկել են, կամ գայլերն են տարել: Սակայն, հետագայում վստահելի անձանցից ես տեղեկացա, որ նա ստում է: Այսինքն, Վանիկը չարաշահելով իմ վստահությունը, ժամանակ առ ժամանակ խաբեությամբ տիրացել է ինձ պատկանող գույքին:

Նմանատիպ նյութեր