Հովհաննես Մանուկյանն ազատվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Հովհաննես Մանուկյանն ազատվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից, հայտնում է քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Վարչական ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարելու է Գագիկ Աբաջյանը։