2152 դիտում
10:15 17-12-2020
Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները կոչված են «շտկելու Անկարայի վարքագիծը» և ԱՄՆ-ն դրանով չի ձգտում երկիրը հեռացնել ՆԱՏՕ-ից․ Պետքարտուղարություն
Ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման պատճառով Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները կոչված են «շտկելու Անկարայի վարքագիծը», սակայն չպետք է ազդեն երկու երկրների երկկողմ հարաբերությունների վրա: Նախօրեին նման պնդմամբ է հանդես եկել ԱՄՆ պետքարտուղարի ռազմաքաղաքական հարցերով օգնական Քլարկ Կուպերը, փոխանցում է [url=https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/10277395?fbclid=IwAR1VdoTM-rpHtARnthcwF4zWPF2jDzGNOXnnPBiKm6pWUfNCJ9lSkrU0klI]ՏԱՍՍ[/url]-ը։
«Այդ պատժամիջոցները չեն կիրառվում թուրքական զինված ուժերի նկատմամբ, և, չնայած ամեն ինչին, նրանց հետ կպահպանվեն ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ ՆԱՏՕ-ի շրջանակներում շփումները»,- նշել է Կուպերը:
Նրա խոսքով՝ պատժամիջոցները կոչված են «շտկելու Անկարայի վարքագիծը» և ԱՄՆ-ն դրանով չի ձգտում երկիրը հեռացնել ՆԱՏՕ-ից:
«Երկարաժամկետ հեռանկարում մենք ցանկանում ենք, որ Թուրքիան մնա ՆԱՏՕ-ի անդամ, մենք նաև ցանկանում ենք պահպանել սերտ երկկողմ կապերը»,- ընդգծել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության նախագահ Իսմայիլ Դեմիրի և երեք այլ անձանց դեմ։ Ինչպես հայտարարել Է պետքարտուղար Մայք Պոմպեոն, այդ որոշումը կապված է Անկարայի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրների գնման հետ:
Ռուսական նորագույն С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումը, չնայած Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում այդ պատճառով ի հայտ եկած ճգնաժամին, մեկնարկել է 2019թ.-ի հուլիսի կեսերին: Վաշինգտոնն Անկարայից պահանջել էր հրաժարվել ռուսական ՀՕՊ համակարգերը ձեռք բերելուց և փոխարենը գնել ամերիկյան արտադրության Patriot համակարգեր՝ սպառնալով կասեցնել կամ ընդհանրապես դադարեցնել ամերիկյան նորագույն F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային: Այս ամենը, սակայն, Անկարային հետ չի պահել, և վերջինս շարունակել է բանակցությունները ռուսական կողմի հետ՝ С-400-ների լրացուցիչ խմբաքանակ ձեռք բերելու ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
2615 դիտում
12:22 02-02-2016
Թեհրանի ու Անկարայի միջև գազի սակագնի վերաբերյալ դատն ավարտվել է հօգուտ Անկարայի
Այս բաժնից
856 դիտում
14:50 22-12-2024
Սիրիական զինված խմբավորումները կմիավորվեն մեկ կառույցում. Ահմեդ ալ Շարաա
1159 դիտում
14:25 22-12-2024
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
910 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը