211652_close_icon
views-count331 դիտում article-date 21:28 07-11-2026

ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ Ուկրաինայում հակամարտության բանակցային կարգավորման հնարավորությունները պահպանվում են


Ուկրաինայում հակամարտության բանակցային կարգավորման հնարավորությունները պահպանվում են, Ռուսաստանը երբեք չի հրաժարվել դիվանագիտական լուծումներից, «Ինտերֆաքսին» հայտնել է ՌԴ ԱԳՆ Հյուսիսային Ատլանտիկայի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Գուսարովը։

«Ռուսաստանը երբեք չի մերժել բանակցային լուծումները, որքան էլ անհաշտ լինեն երկխոսության գծով մեր գործընկերները։ Բանակցային կարգավորման հնարավորությունները պահպանվում են», — ասել է նա։
Այսպես Գուսարովը պատասխանել է այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը շարունակում է մնալ անաչառ միջնորդ հակամարտության կարգավորման հարցում։

Դիվանագետը հիշեցրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքերը, որը նաև զբաղեցնում է ազգային անվտանգության հարցերով նախագահի օգնականի պաշտոնը։ Ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի լսումներում՝ Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնն անաչառ միջնորդ չէ, քանի որ զենք է մատակարարում Ուկրաինային, բայց ոչ Ռուսաստանին, ինչպես նաև պատժամիջոցներ է սահմանում Մոսկվայի, բայց ոչ Կիևի դեմ։

Նմանատիպ նյութեր