211652_close_icon
views-count4420 դիտում article-date 01:38 17-12-2020

Չարաբաստիկ 2020 թվականի նոյեմբերի 9-ից անցել է ավելի քան մեկ ամիս: Այս անցած ժամանակահատվածում կարող ենք հստակ պնդել, որ Նիկոլ Փաշինյանը գրեթե ամբողջ հայ հանրության կողմից ճանաչվել է որպես և՛ գործակալ, և՛ դավաճան.Զարուհի Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր ընկնելով իրենց շահի հետևից Հայաստան են մտել աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնները: Նրանցից ոմանք պատրաստ են մեզ քշել մեր այս մի բուռ հողից, ոմանք պատրաստ են տեսնել թե ինչպես մեզ թուրքը կկոտորի, և դա մենք տեսնում ենք ամեն օր: Սիրելի՛ հայրենակից, քեզ խաբեցին: Քո ձեռքով Նիկոլ Փաշինյանին դրեցին ղեկավար և նետեցին թուրքի գիրկը, որ արագ-արագ իսպառ հայաթափվի մեր մի բուռ հոշոտված հայրենիքը: Չարաբաստիկ 2020 թվականի նոյեմբերի 9-ից անցել է ավելի քան մեկ ամիս: Այս անցած ժամանակահատվածում կարող ենք հստակ պնդել, որ Նիկոլ Փաշինյանը գրեթե ամբողջ հայ հանրության կողմից ճանաչվել է որպես և՛ գործակալ, և՛ դավաճան: Հայ հանրությունը նրան դատելու և դատապարտելու համար ցուցադրում է ընգծված դիրքորոշում: Հայ հանրության ակտիվ մասը փողոցում բողոքի երթերի, հանրահավաքների և անհնազադության գործողություններ է իրականացնում: Սակայն պետք է նշենք, որ այդ գործողությունները բավարար չեն Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու և մեկուսացնելու համար: Անհրաժեշտ է անցկացնել միաժամանակ և մի քանի օր շարունակ գործադուլներ և պահանջել ՀՀ իրավապահ մարմիններից կատարել իրենց ծառայողական պարտականությունները` Նիկոլ Փաշինյանի կողմից պետական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կատարման հիմքով, նրան ձեռբակալել և մեղադրանք առաջադրել: Այլ կերպ Նիկոլ Փաշինյանը և նրա հովանավորները, նրա պաշտոնավարման ժամկետները կերկարացնեն, կերակարցնեն որպեսզի մենք հյուծվենք և թևաթափ լինենք։ Իսկ այդ ընթացքում ինչպես տեսնում ենք թուրքը մեծաքանակ կուտակում է հավաքել Իգդիրում: Ամեն օր ելումուտ է անում մեր գյուղերում և քաղաքներում: Առևանգում և սպանում է մեր հայրենակիցներին: Մոտալուտ է լայնածավալ պատերազմի վտանգը, բոլոր հիմքերը առկա են, որ շուտով այն կթակի մեր արդի պետականության արևմտյան սահմանների դարպասները ևս: Մեր զինված ուժերը վերախմբավորման և վերակառուցման կարիք ունեն: Մեր բանակը զենքի և զինվորների համալրման կարիք ունի: Արդեն տեսանելի է, որ գլխավոր շտաբը կադրային կաթված է ապրում: Երևանի վրա «բայրաքթարների» գրոհի հետևանքով չենք բացառում, որ անիշխանության պայմաններում խուճապ կարող է լինել: Արցախի հանձնումը և մեր բանակի քանդումը Նիկոլ Փաշինյանի կողմից, ապա նրան պահելը, որպես ՀՀ վարչապետ ունի հատուկ նպատակ՝ մոտ ապագայում զրկել հայերիս արդի հայկական պետականության բոլոր տարրերից: Ինչպես կեղծվել են բեմադրված պատերազմի 44 օրերը, այնպես էլ այժմ ամեն ինչ կեղծվում է: Հայաստանի քաղաքական գործիչները, զինվորականները և հոգևորականները պետք է ժողովրդի հետ միասին կաթվածահար անեն Նիկոլ Փաշինյանի տեղաշարժը և հասնեն նրա ձերբակալությանը: Նիկոլ Փաշինյանի մեկուսացման հարցը չլուծելու և գործող կառավարությունը չլուծարելու դեպքում անհրաժեշտ է հայտարարել, որ Հայաստանի Հանրապետությունում չի գործում գործադիր իշխանություն և ստեղծվում է ժամանակավոր կառավարություն»:

Նմանատիպ նյութեր