211652_close_icon
views-count2697 դիտում article-date 20:02 01-12-2020

Գրեթե 2 ամիս Արցախի դիրքերում ենք եղել, մեկ քայլ հետ չենք եկել, սակայն այդ հողերը մեկ ստորագրությամբ հանձնվեցին․ Փաշինյանը պետական դավաճան է. կամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://www.tert.am/am/news/2020/12/01/protester/3458524?fbclid=IwAR04QdAL9U8x0UqeVGLW-DyHXAyWd6b5mMzegxF7X69AewZVIWjSrrj1hPY]Tert.am[/url]-ը գրում է. Մեկ շաբաթ առաջ ենք դիրքերից իջել, գրեթե երկու ամիս այնտեղ ենք եղել, սկզբում Մատաղիս, այնուհետև Եղնիկներում ենք եղել, մեզ դավաճանված ենք զգում, մեջքից խոցված ենք զգում, դրա համար էլ եկել ենք ու մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում: Այս մասին Կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներից մեկը, ով գրեթե երկու ամիս Արցախի սահմանին է եղել: «Նիկոլ Փաշինյանի պետական դավաճան է, այն հողերում, որ ես ու ընկերներս կանգնած էինք մի քայլ հետ չենք եկել, հիմա մեզ դավաճանված ենք զգում, այդ հողերը նվեր են տվել, այն հողերը, որ մենք մեր կյանքի գնով էինք պատրաստ պահել, այդ հողերն այսօր մեկ ստորագրությամբ տրվեց թշնամուն: Դա մեզ համար անընդունելի է»,- ասաց նա: Նա ընդգծեց, թե թույլ չեն տալու, որ Նիկոլ Փաշինյանը շարունակի իշխել, շարունակի կառավարել այս երկիրը, շատ պարզ պատճառով՝ հայի տեսակը չենք ուզում կորցնել, չենք ուզում կորցնել Երևանը, Հայաստանը, եթե այսպես շարունակվի, հասնելու են մինչև Երևան: Հիշեցնենք, որ այսօր մի խումբ քաղաքացիներ, որոնց մեծ մասը երիտասարդներ էին, նախ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փակել էին Երևանի Մաշտոցի պողոտան, ապա ոստիկանների կողմից բռնի ուժով բերման ենթարկվելուց հետո, նրանց մի մասը երթով շարժվեց դեպի Կառավարության շենք՝ «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու» կոչերով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր