211652_close_icon
views-count1450 դիտում article-date 12:41 23-01-2026

Վարդան Ղուկասյանը ամբողջ գիշեր գրեթե չի քնել՝ կրծքավանդակի և թևերի շրջանում ունեցած ցավերի պատճառով․ Զարուհի Փոստանջյան․ armlur.am

Armlur.am-ը գրում է․ Փաստաբան Զարուհի Փոստանջյանը իր ֆեյսբուքյան եթերում հայտնում է․ «ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Վարդան Ղուկասյանին։ Ինչպես նա հայտնեց, ամբողջ գիշեր գրեթե չի քնել՝ կրծքավանդակի և թևերի շրջանում ունեցած ցավերի պատճառով։ Հավանաբար նաև խցի պայմաններն են նպաստում, որպեսզի այս վիճակը շարունակվի նրա մոտ, բայց ամենակարևոր պատճառն այն է, որ չի տրամադրվել համապատասխան բուժօգնություն։

Ըստ էության, մինչև հիմա Վարդան Ղուկասյանին անհրաժեշտ բուժօգնությունը դիտավորյալ չի տրամադրվում ՀՀ իշխանությունների կողմից, սա արդեն խոսում է այն մասին, որ պարոն Ղուկասյանին իրապես ցանկանում են զրկել կյանքից, այլ կերպ սա չեմ կարող մեկնաբանել»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր