211652_close_icon
views-count22897 դիտում article-date 20:15 12-12-2016

Գրեթե 10 տարի է անցել չարաբաստիկ ավտովթարից, սակայն 45-ամյա Արթուրի վիճակը գնալով վատթարանում է. նրա միակ նպատակը առողջանալն ու ընտանիք կազմելն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կոտայքի մարզի Պտղնի գյուղի 1-ին թաղամասի 47 տանը արդեն 10 տարի է՝ բնակվում են բազմաչարչար և սոցիա-կենցաղային պայմաններից գրեթե զուրկ Նասիբյանների ընտանիքը: Սոցիալապես անապահով այս ընտանիքը մինչ օրս որևէ մեկին չի հետաքրքրել, մոռացված ու անտեսված լինելով՝ տարիներ շարունակ փորձել է անտրտունջ դիմանալ բոլոր զրկանքներին, սակայն այսօր շուրջ 10 տարի նման անմխիթար պայմաններում բնակվող վատառողջ, սակայն բարի ու կամեցող 45-ամյա Արթուր Նասիբյանի առողջական վիճակը ավելի է վատացել, և հնարավոր է՝ գա մի օր, որ անգամ հենակներով չկարողանա քայլել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրա հաշմանդամ դառնալու պատճառը չարաբաստիկ ավտովթարն է եղել, որի հետևանքով Արթուրը ստացել է պարանոցի կոտրվածք ու մոտ 2տարի տևող բազմաթիվ վիրահատական միջամտություններից հետո միայն կարողացել է նստել, աշխատեցնել ձեռքի մատերը և վերջապես՝ ինքնուրույն քայլել՝ թեկուզ հենակների միջոցով: Այս ամենից հետո կրկին հիվանդությունը գլուխ է բարձրացրել և կրկին նրա ոտքերը սկսել են սառել ու շարժողաական խնդիրներ ստեղծել: Այժմ Արթուրը բնակվում է այդ կիսակառույց տանը իր մայրիկի՝ 65-ամյա Լյուդմիլայի, հայրիկի՝ 75-ամյա Շուրիկի և տատիկի՝ 85-ամյա Վառվառա տատիկի հետ: Նրանցից միայն մայրն է, որ ի վիճակի է, գոնե հետևել մյուսներին, ջուր ու դեղորայք հասցնել, քանի որ Արթուրի հայրիկը կրկին վատառողջ է, իսկ տատիկը՝ արդեն տևական ժամանակ ամբողջովին կույր և լսողական խնդիրներով: Վատառողջ ու սոցիալապես խիստ անմխիթար վիճակում գտնվող Արթուրին հիմա միայն սփոփում են նվիված ընկերները, ովքեր երբեք չեն մոռանում իրենց կարիքավոր ընկերոջ մասին: Դիմում ենք բոլոր բարերարներին, բոլոր նրանց, ովքեր անգամ իրենց փոքրիկ ներդրմամբ կարող են օգնության ձեռք մեկնել անտեսված ընտանիքին, որպեսզի Արթուրը իր բուժումը շարունակի Եվրոպայում, քանի որ այնտեղ հնարավոր է լուրջ արդյունքների հասնել: ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ բանկ 16053008205800 AMD 16053008205801 USD 16053008205802 EUR 16053008205803 RUR Կամ զանգահարել 091-15-30-80, 041-58-30-80 հեռախոսահամարներով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր