211652_close_icon
views-count1099 դիտում article-date 09:01 16-12-2020

Մեր տնտեսությունը նոկաուտի մեջ է․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Խնդրում ենք միանշանակ պատասխանել՝ այո կամ ոչ, Հայաստանն այսօր տնտեսական կոլապսի մե՞ջ է. «ՀՀ»-ի այս հարցին ի պատասխան ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը նշեց. «Կոլապս, ռեցեսիա, անկում. սրանք հոմանիշներ են՝ անկման տարբեր չափերով: Միանշանակ կարող ենք այդպես բնութագրել՝ այո՛, որովհետեւ մենք տարին փակելու ենք մոտ 8 տոկոս տնտեսական անկումով: Մինչեւ 10 տոկոսը իրողություն է, որը մեծ թիվ է եւ որը հետեւանք է երեք գործոնի՝ մարտից սկսած համավարակի՝ ցայսօր ընթացող, 44-օրյա պատերազմի եւ մեր տնտեսական քաղաքականության անկազմակերպվածության՝ մեր կարողությունների ոչ լրիվ չափով գորրծադրման: Ահա այս գործոնները մեզ կանգնեցրին կոտրած տաշտակի առջեւ»: Մեր տնտեսությունը նոկաուտի մեջ է, մեր պետության պարտքն ավելանում է, արտաքին պարտքը՝ նույնպես, եւ ՀՆԱ/արտաքին պարտք հարաբերակցությունն արդեն վտանգավոր շեմին է՝ գերազանցել ենք 60 տոկոսի ցուցանիշը: Նոկաուտի մեջ գտնվող երկիրը արտաքին պարտավորություններն ինչպե՞ս է սպասարկելու: Պրոֆեսորը շեշտում է՝ պարտքային ճնշումներն, այո՛, արդեն մեծ են: Եվ դա լուրջ ծանրաբեռնվածություն է, ճնշում բյուջեի վրա: «Սակայն, պետք է ասեմ նաեւ,- հավելում է նա,- որ այդ 60 տոկոսի գերազանցումը՝ ընդհուպ մինչեւ 10 տոկոսով, շատ վտանգավոր չեմ համարում: Ավելին՝ այլընտրանքը չունենք մենք: Վատ բան չէ պարտքը: Դա որոշակի եկամուտներ է բերելու՝ ռացիոնալ կառավարման պարագայում իհարկե…»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր