891 դիտում
09:51 10-12-2020
Տնտեսությունը շատ արագ պետք է ոտքի հանենք․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը սեպտեմբերի 27-ից մշտադիտարկում էր արել՝ ալյուրի եւ հավի ձվի գնաճի պատճառներն ուսումնասիրելով: Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանից փորձեցինք ճշտել ուսումնասիրման տիրույթն ու գնաճի հիմնավորվածությունը: Նաեւ՝ թե այդչափ թանկացումը համարժե՞ք է ձեռքբերման գներին, այլ կերպ՝ գնահատվե՞լ է այդ ցանցերի շահութաբերության մակարդակը տվյալ ապրանքի իրացման մասով:
«ՀՀ»-ի հարցին ի պատասխան՝ զրուցակիցը հավաստեց, որ այո՛, այդ շահութաբերության մակարդակը գնահատվել է, եւ համապատասխան ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «ընկերությունները պահպանել են մինչեւ ռազմական դրության հայտարարումը այդ ապրանքատեսակի իրացումից ստացվող շահութաբերության մակարդակը, եւ առեւտրային ցանցերում, օրինակ, ալյուրի գնի բարձրացումը պայմանավորված է ձեռք բերման գների բարձրացմամբ»։
Մեկ այլ հարց. իսկ հանձնաժողովը միայն արտադրությամբ զբաղվող խոշոր տնտեսվարողների՞ց է տեղեկություն պահանջել: Պարզվում է՝ ՏՄՊՊՀ-ն ՊԵԿ-ից էլ է տեղեկություն ստացել:
Ինչ վերաբերում է հավկիթի թանկացմանը: Երեկվա մեր դիտարկումը ցույց է տվել, որ Երեւանի խոշոր առեւտրային ցանցերում տնական 1 հավկիթն արժե 98-100 դրամ: «Արաքսի» 1-ին կարգի հավկիթը հատավաճառով արժե 69-72 դրամ, 6 հատանոց տուփովը՝ դարձյալ 1-ին կարգ, արժե 440-465 դրամ: «Էկո»-ի 1-ին կարգի 6 հատանոց տուփն արժե 510-520 դրամ: Դեկտեմբերի 1-ից մինչեւ երեկ հավկիթը միջինը թանկացել է 3-5 դրամով հատավաճառի հաշվով…»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
636 դիտում
10:13 15-06-2022
Տնտեսությունը պետք է ծառայեցնենք ռազմարդյունաբեությանը․ «Հայաստանի Հանրապետություն»
1849 դիտում
12:25 27-04-2024
«Ոտքի քանի քեզ էլ չի հանձնել», «Ոտքի, հաջորդը քո փողոցն է»․ պաստառներ՝ մայրաքաղաքում
1096 դիտում
09:01 16-12-2020
Մեր տնտեսությունը նոկաուտի մեջ է․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
535 դիտում
08:16 02-05-2024
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
754 դիտում
08:00 02-05-2024
Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ»
760 դիտում
07:38 02-05-2024
Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»