«Դադիվանքից՝ Երևան»․ ցուցահանդես-վաճառք
Դեկտեմբերի 16-ին եկե՛ք մեր Թանգարան ցուցահանդես-վաճառքի, որտեղ ներկայացված կլինեն Դադիվանքի հուշանվերների կրպակից բերված Կտակարաններ, խաչեր, սրբապատկերներ, հուշանվերներ, ինչպես նաև հայոց պատմության կարևորագույն էջերը լուսաբանող գրքեր, ֆոտոալբոմներ։
Հնարավորություն կունենաք տեղում ձեռք բերել «Դադիվանքի անուշները»՝ ժենգյալով հաց, փախլավա, գաթա՝ պատրաստված Արցախի կանանց ձեռքով։
Միասին օգնենք մեր արցախցիներին։
ք. Երևան, Աբովյան 64 (Աբովյան պուրակ)