Սիրիական համեմունքից մինչև ձեռագործ տիկնիկներ. ցուցահանդես-վաճառք մայրաքաղաքի սրտում
Նվերներ տալի՞ս են: Օրվա ամենահաճախ հնչող հարցն է այս տարածքում: Փոքրիկ սեղանիկներին ներկայացված իրերը, սակայն, միայն վաճառքի համար են նախատեսված: Ճապոնական օրիգամիից մինչեւ սիրիական քաղցրավենիք, կարելի է ոչ միայն դիտել, այլեւ գնել:
Ձեռագործ տիկնիկներն ու պայուսակները գովազդող-վաճառողը Հայաստանում Նորվեգիայի և Ֆինլանդիայի պատվո հյուպատոս Թիմ Սթրեյթն է:
Հյուպատոսը թվարկում է այն տարածաշրջանների անունները, որտեղից ժամանել են ձեռագործ աշխատանքները: Դրանցից ամենահայտնին, սակայն, Այգեպարից Երեւան հասած սահմանապահ արջն է:
Հալեպահայերի ներկայացրած տեսականին էլ պահանջարկի պակաս չունի: Գնորդներին ամենաշատը Սիրիային հատուկ համեմունքներն են հետաքրքիր:
Թիթեռնիկ-վզկապները վաճառվում են սկսած 2000 դրամից: Սա այն սեղաններից է, որտեղ կանացի աքսեսուարների ամենավերջին նորաձեւության միտումներն են ցուցադրված, այն ներկայացնողների նպատակը, սակայն, միայն դրանք վաճառելը չէ:
Նախորդ տարիներին փակ ծածկի տակ էր այս միջոցառումը: Այս տարվա առանձնահատկությունը ցուցահանդես վաճառքի բացօթյա լինելն է:
Ցուցահանդես վաճառքի նախաձեռնողը Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան է: Այն Երեւանի ուղիղ կենտրոնում է, Կարապի լճի հարեւանությամբ:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/25650]armnewstv.am [/url]