Կապանի քաղաքապետը հաստատել է Ագարակում հայկական և ադրբեջանական ուժերի կողմից գնդակոծության մասին տեղեկությունները
[url=https://news.am/arm/news/618944.html?fbclid=IwAR1P7aj7s_gBe1dr9rCky3tJNHfgpkJz30XvisKnB_YuONXa6Eq3DGbzxfs]News.am[/url]-ը գրում է. Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը հաստատել է Ագարակի շրջանում հայկական ու ադրբեջանական ուժերի կողմից գնդակոծության մասին տեղեկությունները: Այս մասին նա հայտարարել է կանադացի լրագրող Նիլ Հաուերին:
«Հայաստանի հարավում գտնվող Կապանի քաղաքապետը հաստատում է, որ երեկ իրոք փոխհրաձգություն է տեղի ունեցել Ագարակում սահմանին գտնվող հայկական եւ ադրբեջանական ուժերի միջեւ:
Մոտ 50 ադրբեջանցիներ շարժվել են դեպի հայկական զինված ուժերի դիրքերը, ուստի վերջիններս սկսել են օդ կրակել: Ադրբեջանցիները պատասխան կրակ են բացել (նաեւ օդ): Զոհեր չկան»,- գրել է Հաուերը Twitter-ում: